Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների դրույթներով և ելնելով անհրաժեշտությունից՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝ որոշման 1-ին կետի <<։>> կետադրական նշանից հետո լրացնել <<(Լիազորել՝ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Նելլի Խաչատրյանին և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Արմինե Աղաջանյանին՝ համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու համար)>> բառերը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |