Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0075-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,10989 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանովՙ  Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Գոռ Լևոնի Բադալյանի դիմումը (ծնված՝ 08.01.1962թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,10989 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Է. Պետրոսյան փողոց, 4-րդ նրբանցքի 05-008-0075-0002 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Է. Պետրոսյան փողոց, 4-րդ նրբանցք, 3 բնակելի տուն:

2. Գոռ Լևոնի Բադալյանին (ծնված՝ 08.01.1962թ.), Ռաֆայել Գոռի Բադալյանին (ծնված՝ 13.10.1985թ.), Հարություն Գոռի Բադալյանին (ծնված՝ 30.06.1984թ.), Արփինե Գոռի Սիմոնյանին (ծնված՝ 22.01.1988թ.) և Վալենտինա Յուրիկի Բադալյանին (ծնված՝ 05.01.1966թ.) պատկանող Ակունք բնակավայր Է. Պետրոսյան փողոց, 4-րդ նրբանցք, 3 հասցեում գտնվող 0,10989 հա հողամասում 1990 թվականին կառուցված բնակելի տուն՝ 118,10 քմ, աստիճանահարթակ՝ 23,20 քմ, անասնաշենք՝ 36.00 քմ, հացատուն՝ 10.00 քմ և 16.50 քմ, ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Է. Պետրոսյան փողոց, 4-րդ նրբանցք, 3 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0075-0002) 0,10989 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման  հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է Գոռ Լևոնի Բադալյանի, Ռաֆայել Գոռի Բադալյանի, Հարություն Գոռի Բադալյանի, Արփինե Գոռի Սիմոնյանի և Վալենտինա Յուրիկի Բադալյանի սեփականություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner