Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20 հուլիսի 2006 թվականի N 1141-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 05-092-0014-0008 ծածկագրով բնակավայրերի 0,02481 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 05-092-0014-0008 ծածկագրով բնակավայրերի 0,02481 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոփոխել <<բնակելի կառուցապատման>>:
3. Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 3-րդ փողոցի 05-092-0014-0008 ծածկագրով բնակավայրերի 0,02481 հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել 3-րդ փողոց 2/1 հասցե:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: