Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հոկտեմբերի 2022 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, տեղական ինքնակառավարման մասին 41-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  նախագահի  06 մայիսի 1997թ․ ՆՀ -728 հրամանագրի 1․6-րդ, 1․22-րդ կետերով, Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  2011թվականի օգոստոսի 18-ի N  1180-Ն որոշմամբ և Գեղարքունիքի  մարզպետի 30․ 07․ 2013թ․ թիվ 26-Ա կարգադրությամբ՝ որոշում եմ 

1․Արտակարգ իրավիճակների  և ռազմական դրության ժամանակ նախապես համայնքի  բնակչության նյութական և մշակույթային  արժեքների տարհանման  պլանավորման  նախապատրաստման  և անցկացման  ապահովման նպատակով՝

1) Ստեղծել  Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի Վարդենիս  համայնքի բնակչության  տարահանման հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի։ 
2) Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  բնակչության տարահանման հանձնաժողովի կանոնադրությունը համաձայն հավելված 2-ի։ 
3) Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի  Վարդենիս համայնքի   բնակչության տարահանման  հանձնաժողովի կազմում ստեղծել աշխատանքային խմբեր համաձայն հավելված 3-ի։ 
4) Ստեղծել տարահանման  ընդունման  հավաքակայան Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում։ 
5) Ստեղծել ժամանակավոր տեղակայման կետ Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի բակում։ 
6)Ստեղծել երկարատև տեղակայման կետ Վարդենիսի հիվանդանոցում։ 

2․ Առաջարկել  Վարդենիս համայնքի տարածքում գործող կազմակերպությունների ղեկավարներին ստեղծել օբյեկտային տարահանման  հանձնաժողովներ։ 

3․Որոշել տարահանման հավաքակայանի կառուցվածքը և կազմը, մշակել տարահանման հավաքակայանների /ընդունող հավաքակայանների/ կառուցվածքային մարմինների գործառնական պարտականությունները և ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի  մարզի բնակչության  տարահանման  հանձնաժողովի նախագահի հաստատմանը  մեկ ամսյա ժամկետում։ 

4․Առաջնորդվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2013թ․ հունիսի 7-ի  թիվ 501-Ա հրամանով։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան  
Կից փաստաթղթեր՝
(16.24 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner