Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․
1)Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի Մարզպետի Աշխատակազմի և ՀՀ Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների Նախարարի հանձնարարականները, կապված<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ> ՍՊԸ-ին աղբահանության մեկնարկային աշխատանքների սկսելու համար դրամաշնորհային աջակցություն տրամադրելու մասին, թույլատրել համայնքի վարչական բյուջեում կատարել փոփոխություն,բյուջեի 1-6-1 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 5000,0 հազ. դրամ և այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4639 տնտեսագիտական հոդվածին:
2)Նկատի ունենալով այն հանգամանքը,որ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի խմելու ջրագծի և կապտաժի վերակառուցման աշխատանքները ամբողջովին ավարտին հասցնելու համար հատկացված գումարը չի բավականացրել,առաջացել է անհրաժեշտություն լրացուցիչ 5 439 070 դրամի/համաձայն նախահաշվի/ ֆինանսավորման, ուստի առաջարկվում է թույլատրել համայնքի ղեկավարին նշված ծախսերը կատարելու համար համայնքի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները,բյուջեի 1-6-1 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 5 439 070 դրամը այն ավելացնել 6-3-1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական հոդվածին:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |