Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 166-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2024 թվականի N 166-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2024թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  

1.Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2024 թվականի հուլիսի 22-ի <Պետական աջակցության գումարի տրամադրման վերաբերյալ> N 307-24 և 306-24  պայմանագրերում փոփոխություն  կատարելու մասին  համաձայնագրերի համաձայն,նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին գարնանացան գարու արտադրության խթանման համար՝ որպես պետական աջակցություն, տրամադրվելու է 121 756.7 հազ/դրամ դրամ, թույլատրել համայնքի ղեկավարին 2024թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին:

2. Նկատի ունենալով այն հանգամանքը,որ 2024թ-ի ընթացքւմ համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է նոր ավտոմեքենաներով և մեքենաների ապահովագրության համար ծախսերը նախատեսված էին միայն առկա ավտոմեքենաների ապահովագրության համար ,ուստի պետք է ավելացնել վերոնշյալ ծախսերը և անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին կառավարման ապարատի 01,01,01 51 գործառնական դասակարգման  ապահովագրական ծախսեր 4215 տնտեսագիտական հոդվածին ավելացնելու 500.0 հազ.դրամ, այն պակասեցնելով նույն գործառնական դասակարգման 4251 տնեսագիտական դասակարգման հոդվածից: 

3.Տորֆավան բնակավայրի գազի մատակարարման ներքին ցանցի շահագործումն ապահովելու նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին կատարելու գազատար խողովակագծի փորձարկման ծառայության աշխատանքների գնում:

4.Թույլատրել համայնքի ղեկավարին ,Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացած ըմբշամարտի աշխարհի` մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում Աշխարհի չեմպիոն հռչակված հունահռոմեկան ոճի ըմբիշ, վարդենիսցի Հայկ Խլոյանին՝ որպես սպորտային պարգև, պարգևատրելու 500 000 դրամի չափով:


Կողմ -22

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner