|
Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքում երկրոդական ճանապարհները ասֆալտի քերուկով հարթեցնելու աշխատանքներն իրականացվում են <<Վարդենիսի կոմունալ տնտեսությաուն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կողմից, ուստի առաջարկեց Վարդենիս համայնքի ավագանու <<Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> 25 հունիսի 2025 թվականի N 99-Ն որոշման առաջին կետը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ.
1.Վարդենիս համայնքի ֆոնդային բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 32․273․624 դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին (համաձայն հավելվածի)>> և թուլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի՝ տեղափոխված 32.273.624 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամից 6 917 300 /վեց միլիոն ինը հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր/ դրամ տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսությաուն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 55740քմ (ցանկը կցվում է) երկրոդական ճանապարհները ասֆալտի քերուկով 10սմ հաստությամբ հարթեցնելու համար։
Հարցի վերաբերյալ առարկոււթյուններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|