Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1088-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 1088-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԶԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-014-0010-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,10 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,10353 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ-ի N 1328-Ն որոշմամբ, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Սարգիս Սամսոնի Լալայանի դիմումը (ծնված 30.11․1957թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,20353 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղիի 05-014-0010-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղի 2/1 հասցե:

2. Սեփականատեր՝ Սարգիս Սամսոնի Լալայանին (ծնված՝ 30.11․1957թ) պատկանող Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի  4-րդ փողոց, 1-ին փակուղի 2/1 հասցեում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 102.20 քմ և 32.70 քմ, անասնաշենք՝ 98.60 քմ, խորդանոց՝ 14.0 քմ, 1999 թվականին կառուցված ծածկ՝ 27.50 քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:

3. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող 05-014-0010-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.20353 հա հողամասից 0,1 հա հողամասը համաձայն ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ․-ի N 1328-Ն որոշման պահանջների՝ ճանաչել  նրա սեփականություն:

4. Ավել օգտագործվող 0,10353 հա հողամասը համաձայն ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքի պահանջների՝ հողամասի կադաստրային արժեքով (20-րդ գոտի, 92,4 ՀՀ դրամ) 92,4 x 1035,3 = 95665 դրամ, օտարել փաստացի օգտագործողին՝ Սարգիս Սամսոնի Լալայանին (հողամասի օտարում՝ հ/հ 900155101679):

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 59

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner