Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 2/փ- 401 եզրակացությունը, Վարդենիս համայնքի ավագանու 23 հոկտեմբերի 2024 թվականի N 153-Ա որոշումը և Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության 18 ապրիլի 2024 թվականի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող <<Տելեկոմ Արմենիա>> ԲԲ ընկերության սեփականություն հանդիացող (Սեփականության իրավունքի վկայական N 12042024-05-0032) Փոքր Մասրիկ բնակավայրի 05-092-0013-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1 հա <<այլ հողեր>> հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի հողերի նպատակային նշանակության <<կապի հողեր>> գործառնական նշանակության՝ բջջային կապի կայան տեղադրելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։