Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, և հիմք ընդունելով Վարդան Մարգարյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ՓոքրՄասրիկբնակավայրի <<բնակավայրի բնակելի կառուցապատման>> հողերից 3-րդ փողոց 6 հասցեում գտնվող Վարդան Գուրգենի Մարգարյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03082021-05-0010, տրված 03.08.2021 թվականին) Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ՓոքրՄասրիկբնակավայրի 3-րդ փողոցի 2/1 հասցեի՝ ծածկագիր 05-092-0014-0008, 0,02481հա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Վարդան Գուրգենի Մարգարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 217,8 (երկուհարյուր տասնյոթամբողջ ութ) ՀՀ դրամ: |