Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Աշոտ Վահանի Խաչատրյանի դիմումը (անձ. AT 0550759 ծնված 12.03.1953թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,14925 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 05-005-0133-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Գ. Նժդեհի փողոց, 26 հասցե:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 0,14925 հա տնամերձ հողամասը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի գտնվում է սեփականատերերին հատկացված 0,13 հա տնամերձ հողամասի 20%-ի սահմաններում՝ ճանաչվում է Աշոտ Վահանի (ծնված 12.03.1953 թ), Գրեզենդա Տիկուշի (ծնված 30.05.1956 թ) և Խաչատուր Աշոտի (ծնված 23.09.1984 թ) Խաչատրյանների սեփականություն, իսկ ավել զբաղեցրած 0,03186 հա հողամասը՝ որպես համայնքային սեփականություն:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։