Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որոշում եմ․
1. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի մայիսի 07-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝
1) Ահարոն Աղաբեկի Խաչատրյան – Վարդենիս համայնքի ղեկավար։
2) Աշոտ Քարիտոնի Գրիգորյան– Վարդենիս համայնքի ավագանու անդամ։
3) Գեղամ Գևորգի Չարվադարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ։
4) Վանիկ Ժորայի Հարությունյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ։
5) Բելլա Աղաբեկի Սարգսյան– Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քաղաքային մանկական գրադարան>> հիմնարկի տնօրեն։
2․Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Քնարիկ Բարսեղյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։