Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2367-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0018-0021 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղատնտեսական արտադրական 0.10174 հա հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոցի 05-051-0018-0021 կադաստրային ծածկագրով 0.10174 հա հողամասին տրամադրել 1-ին փողոց, 39 հասցե:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: