Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 73
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 73
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ավագանու <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Վանոյի Շահնազարյանի առաջարկությունը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում հանդերձասրահի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու մասին՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Վարդենիս համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․

համայնքի վարչական բյուջեի 01.01.51 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 800 000 (ութ հարյուր հազար ) ՀՀ դրամ՝ այն ավելացնել 09.05.01 դասակարգման «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախահաշվում՝ 4251 տենտեսագիտական հոդվածով:

2․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն Դավիթ Շահնազարյանի առաջարկության «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում հանդերձասրահի ընթացիկ նորոգման աշխատանքների համար հատկացնել՝ ավելացված 800 000 (ութ հարյուր հազար ) ՀՀ դրամը։                       

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց որ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը կներկայացնի որոշման նախագծի հեղինակ, <<Միասնկան Վարդենիս>> Խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը: Դավիթ Շահնազարյանը մինչև նախագծին անցնելը շնորհավորանքով հանդես եկավ առաջին հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև շնորհավորանքների շարքը շարունակելով նշեց, որ նախկին գործընկերը այժմ մշակույթի պալատի տնօրենն է և իր առաջին միջնորդությունն է ներկայացրել մշակույթի պալատում որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Մեր մշակույթային հիմանկան օբյեկտը Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատն է, բայց ցավոք սրտի ունի անմխիթար վիճակում գտնվող հանդերձասրահ: Նախագծի նպատակն է, որպեսզի մենք կարողանանք բյուջեի մեջ որոշակի փոփոխություն ներկայացնելով, բյուջեից նախատեսենք ութ հարյուր հազար դրամ գումար, որը կուղղվի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ -ի ընթացիկ նորոգման աշխատանքների համար և որի արդյունքում մենք կունենանք 450 նստատեղ ունեցող մշակույթային այս օբյեկտի համար կահավորված հանդերձասրահ և յուրաքանչյուր մուտք գործող մարդու համար առաջինը տեսադաշտում երևում է հանդերձասրահը, նորմալ և և կահավորված տեսքի կլինի, դրա համար առաջարկում եմ առաջին կետով կատարել փոփոխություն բյուջեում՝ հատկացնել ութ հարյուր հազար դրամը, որն էլ ուղղել երկրորդ կետով՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ին նշված նպատակն իրականացնելու համար:

Ելույթով հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ իր խոսքում միանալով շնորհավորանքներին և խոսեց նախորդ օրը կայացած միջոցառմանը: 

Նաիրա Մանուչարյանը հարց ուղղեց, թե ինչու հենց հիմա, երբ մեր գործընկերը, ձեր թիմակիցը՝ Նելլի Խաչատրյանը, ում շնորհավորում և հաջողություն ենք մաղթում, կախված է նրանից որ ինքն է ղեկավարում, թե Արմեն Խաչատրյանի օրոք հանդերձարանը անհրաժեշտ չէ:

Հարցին ի պատասխան Դավիթ Շահնազարյանը նշեց, որ որևէ այլ միտում չկա քան օգնել մշակույթի պալատին լիարժեք զարգանալու  և բնականոն ընթացք ապահովելու համար: Ինչ վերաբերվում է խնդրին, խնդիրը ներկայացրել է նորանշանակ տնօրենը և այնպես չէ, որ բոլոր ՀՈԱԿ-ների Վարդենիսի բոլոր խնդիրներից տեղյակ է: Երբ լինում են առաջարկություններ, անկախ նրանից որ բնակավայրում է և որ ՀՈԱԿ-ում է, միշտ այցելում է և ովքեր որ հետևում են իր գործունեությանը տեսել են, որ պարբերաբար և բնակավայրեր է այցելում և երբ որ խնդիրներ են առաջանում պարբերաբար ներկայացնում է այդ խնդիրները: Նորանշանակ տնօրենը ներկայացրել է այդ խնդիրը, ցույց է տվել հանդերձարանի վիճակը, դուք լուսանկարվել եք արդեն մաքրված ֆոնին: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ տեսել է մինչև մաքրված վիճակը և արդեն մաքրված, ավելացնելով, որ շատ գովելի է, որ նորանշանակ տնօրենը ոչ միայն խնդիրն է ներկայացնում այլ նաև խնդրին ուղղված ջանքեր է ներդնում՝ մաքրել, նախապատրաստել և ցույց է տվել տարբերությունները: Նպատակը այն է որ մշակույթային օջախում հոգատար լինենք և կարողանանք բնականոն ընթացքը ապահովել՝ նպատակը սա է անկախ նրանից, թե որ տօրենը կլինի, որ կուսակցության անդամը կլինի, որ քաղաքական ուժի անդամը կլինի, անկախ նրանից, եթե իրեն խնդիր է ներկայացվում և կարողություն ունի այդ խնդրին որոշակի առումով օգնելու, միշտ պատրաստակամ է համայնքի բնականոն աշխատանքը ապահովելուն ուղղված՝ իր ջանքերը ներդնելու:

Նարիա Մանուչարյանը նշեց, որ տպավորիչ է, որ Նելիի Խաչատրյանը լինելով Խաչատրյանի թիմի անդամ և այսօր այդ պաշոնը զբաղեցնելով դիմել է պարոն Դավիթ Շահնազարյանին: Անկախ ամեն ինչից նշեց, որինքը խնդիրը ըմբռնում է և կողմ է քվեարկելու:

Հարցով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը՝ նշելով թե ինչով է պայմանավորված գումարի չափը, մասնագետներն են հստակեցրել, օրինակ պայմանական ինչու չէ մեկ միլիոն կամ յոթ հարյութ հազար, ինչպես է հաշվարկվել գումարի չափը:

Ի պատասխան հարցին Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սա նախնական գնահատական է և գնումների ընթացակարգին համապատասխան շարժվելու ընթացքում գուցեև փոփոխության ենթարկվի, մասնագետ հրավիրվել է ով մոտավոր գումար նշել է և հիմք է ընդունվել այդ մոտավոր գումարը, իսկ վերջնական գումարը բնականաբար կճշտվի արդեն գնման գործընթացի ընթացքում և գնման ընթասցքը կամակերպելու ժամանակ հստակ թիվ կներկայացվի և պարտադիր չէ բոլորովին, որ այս ութ հարյուր հազար դրամը ամբողջովին ծախսվի, կարող է դրա մի մասը ծախսվել, կարող է փոփոխության ենթարկվել: Առաջարկն այն է, որ նախնական նախատեսվի այս գումարը, բյուջում փոփոխություն կատարվի, այդ գումարն ուղղվի այնտեղ՝ որոշ մասը կծախսվի, բնականաբար կծախսվի ՀՈԱԿ-ի կարիքների համար, իսկ որը չի ծախսվի հետ կվերադառնա համայնքի բյուջե:
Կարեն Սիմոնյանը նշեց, որ հաշվարկներ կցվելու դեպքումավելի պարզ կլիներ, որին ի պատասխան Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ընդունում է առաջարկը, բայց քանի որ մոտավոր հաշվարկներ են կատարվել, վերջնական գնահատականը կորոշվի գնման ընթացակարգի վերաբերյալ:

Այլ հարցեր, առարկություններ և առաջարկություններ չեղան:

Համայնքի ղեկավարը հայտարարեց քվեարկություն:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner