Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանի լիազորված անձի՝ Վարդան Դադայանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա, 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա, 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա, 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա հողամասերը՝ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ ԻՔՍ>> ՍՊԸ-ին՝ Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրում կառուցել 5000 կվտ հզորությամբ՝ <<ՍՈԼԱՐ ՍԹԱՐ 1>> արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0103-0056 ծածկագրով 0,0528հա՝ 26500 (քսանվեց հազար հինգ հարյուր), 05-083-0103-0055 ծածկագրով 0․02565հա՝ 13000 (տասներեք հազար), 05-083-0104-0106 ծածկագրով 0.77703 հա՝ 390000 (երեք հարյուր իննսուն հազար), 05-083-0500-0006 ծածկագրով 0.02255 հա՝ 11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |