2025 թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 20-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Ռաֆայել Խչեյանը, հարգելի բացակայում էին ավագանու անդամներ Կարեն Մկրտչյանը, Արուսյակ Ավետիսյանը, Նաիրա Մանուչարյանը և Կարեն Սիմոնյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը: Համայնքի ղեկավարը նշեց, որ հարցի հրատապությունից ելնելով՝ կապված 2025 թվականի բյուջեի մասհանումների ծրագրերի հաստատման հետ՝ օրակարգում ավելացնել ևս մեկ հարց՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 133-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և առաջարկեց հաստատել օրակարգը բաղկացած 16 հարցից:
Առարկություններ և առաջարկություններ չեղան 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|