Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 186
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 186
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 7 սեպտեմբերի 2023 թվականի N 1517-Ն որոշումը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի 2 հասցեի (ծածկագիր 05-083-0103-0037, սեփականության իրավունքի վկայական 06122024-05-0123) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 6.5հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

2. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 50%-ի չափով 1քմ-ի համար 108.9 (մեկ հարյուր ութ ամբողջ ինըՀՀ դրամ (18-րդ գոտի):

3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 3 հասցեի (ծածկագիր 05-043-0026-0016, սեփականության իրավունքի վկայական 04122024-05-0024) բնակավայրերի՝ այլ հողերը 0,07հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

4. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի չափով 1քմ-ի համար 217,8 (երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութՀՀ դրամ (18-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(241.37 Կբ)
(234.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը իր խոսքում նշեց, որ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով, որը հետագայում կստեղծի նաև աշխատատեղեր՝ առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանևան բնակավայրի 2 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 6.5 հա հողամասը օտարելու աճուրդ-վաճառքի միջոցով, և մեկնարկային գին սահմանելով՝ կադաստրային արժեքի 50%-ի չափով․ 1քմ-ի համար 108.9 ՀՀ դրամ (18-րդ գոտի):

Երրորդ կետով՝ բյուջեի ֆոնդային մասը ապահովելու նպատակով, առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 3 հասցեի այլ հողերը 0,07 հա հողամասը օտարելու աճուրդ-վաճառքի միջոցով․ մեկնարկային գին սահմանելով՝ կադաստրային արժեքի չափով 1քմ-ի համար 217,8 ՀՀ դրամ (18-րդ գոտի):

Առարկություններ և առաջարկություներ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner