Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1․<<Global International Art Fest>> միջազգային մրցույթ փառատոնում առաջին պատվավոր հորիզանականներ զբաղեցրած <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի ասմունքի սաներ Նորայր Ավետիսյանին ու Տաթև Կարոյանին, Հայաստանի պատանիների մինչև տաս տարեկան մասնակիցների եզրափակիչ մրցաշարում առաջին պատվավոր հորիզոնական զբաղեցրած Սաղաթել Թադևոսյանին և նույ ՀՈԱԿ-ի ասմունքի խմբի ղեկավար Հերմինե Մովսիսյանին տրամադրել միանվագ 30․000 (երեսուն հազար)-ական ՀՀ դրամ խրախուսանք։
2․Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին կատարել համապատասխան վճարում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։