Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 25 մարտի 2025 թվականի N 38-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խոցելի ընտանիքների սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի կազմում ավագանու անդամներից ընդգրկել՝
1) Սաթենիկ Ռուբենի Մինասյան - <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցություն
2) Արման Սամվելի Մինասյան - <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցություն
3) Զավեն Արամայիսի Շհոյան - <<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցություն
4) Արմինե Վաղարշակի Աղաջանյան - <<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցություն
5) Ջեմարա Միխաիլի Վարդանյան - <<Միասնական Վարդենիս>> խմբակցություն
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: