Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ որոշում եմ.
1․ Վարդենիս համայնքի ղեկավարի 29 սեպտեմբերի 2025 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ>> ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 602-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն և երրորդ կետից հետո ավելաացնել չորրորդ և հինգերորդ կետեր.
<<4.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Վ. Դավթյանին՝ մրցաշարի կազմակերպման և իրականացման պատասխանատվությունը վերապահել <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի և նրա կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովին:
<<5.Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին՝ վերոնշյալ մրցաշարի մրցանակային ֆոնդի համար նախատեսված գումարը հատկացնել <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի տարեկան ֆինանսական նախահաշվի <<սպորտ միջոցառումներ>> հոդվածին՝ համապատասխան ծախսերը կատարելու համար:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։