Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ից ստացված 03․02․2025 թվականի թիվ 04/0203 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Լիազորել (վերալիազորման իրավունքով ) Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Աղաբեկի Խաչատրյանին (Նույնականացման քարտ՝ 013153077 տրված 24.11.2022թ. 043-ի կողմից) Վարդենիս համայնքի անունից, որպես ներկայացուցիչ, մասնակցել <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ի բնականոն աշխատանքներին, ինչպես նաև իրականացնել ցանկացած գործառույթ՝ կապված ընկերության բնականոն աշխատանքի հետ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |