Ղեկավարվելով ՀՀ կառավարության 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1946-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-029-0124-0007 ծածկագրով գյուղատնտեսական այլ հողատեսքը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի 05-029-0124-0007 ծածկագրով 0.27791 հա գյուղատնտեսական այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2.Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: