Համայնքի ղեկավարը առաջարկեց տալ համաձայնություն՝ համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2024 թվականի <<2025 թվականին նախատեսված նպատակային սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համաձայնություն տալու մասին>> N 167-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ վերաձևակերպելով հետևյալ բովանդակությամբ՝
Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի խորքային հորի կառուցում, Ակունք բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Կախակն բնակավայրի ոռոգման ներքին ցանցի կառուցում, Ախպրաձոր բնակավայրի ոռոգման ջրի ջրագծի կառուցում, Ծովակ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի և սելաֆատարի կառուցում։
Վարդենիս համայնքի Գեղամասար և Նորաբակ բնակավայրերի ՕԿՋ-ների, աղբրակապերի և կապտաժների կառուցում, Ակունք, Լուսակունք և Ծովակ բնակավայրերի խմելու ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում, Ազատ բնակավայրի ՕԿՋ-ի և արտաքին ցանցի կառուցում, Լճավան բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցում։
Վարդենիս համայնքի Կութ, Ջաղացաձոր, Շատջրեք, բնակավայրերի գերեզմանոցների ցանկապատում, Ծովակ բնակավայրի գերեզմանոցի աստիճանների կառուցում, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ․ Ազգալդյան, Երիտասարդության և Վ․Մանուկյան խաչմերուկի պուրակի կառուցում, Վարդենիսի Գ.Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգում, Վարդենիսի Սբ. Վարդան կոչվող տարածքի բարեկարգում։
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1, թիվ 2 և Ակունք բնակավայրի մանկապարտեզների կապիտալ նորոգում։
Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի՝ Լ.Ազգալդյան, Երիտասարդության, Հ.Անդրեասյան, Ակունք բնակավայրի Ս․Ավետիսյան, Բարեկամություն փողոցների և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում, Շատջրեք բնակավայրի 3-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոցի ասֆալտապատում, Լուսակունք բնակավայրի 1-ին և գերեզմանոց տանող փողոցների ասֆալտապատում, Վանեվան բնակավայրի Գարագաշի փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատում, Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2, 3, 6, 11 և 12, Լեռնագործների 1/1 և 1/2, Վ․Համբարձումյան 17 և 19, Արզոյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի Մշակույթի տան կառուցում։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|