Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Ամալիկ Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0032-0003 ծածկագրով հողամասի՝ Ծովակ համայնք, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք 20 հասցեն վերահասցեավորել Վարդենիս համայնք, Ծովակ բնակավայր, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, 18 հասցե:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: