Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0804-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2024 թվականի N 0804-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27 ՀԱՍՑԵԻ 0,2170 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ՝ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 970,0 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.04.2011 ԹՎԱԿԱՆԻ N 96-Ա, 23.07.2024 ԹՎԱԿԱՆԻ N 0523-Ա ԵՎ 29.07.2024 ԹՎԱԿԱՆԻ N 0635-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 38.1-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021 թվականի թիվ 75-ն հրամանով, և հիմք ընդունելով Ռուշան Աշոտի Ժամհարյանի դիմումը՝ (ծնված՝ 02.08.1954թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ  0,2170 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.

1. Ռուշան Աշոտի Ժամհարյանին (ծնված՝ 02.08.1954թ), Անահիտ Օհանջանի Ժամհարյանին (ծնված՝ 30.12.1958թ.), Մեսրոպ Ռոշանի Ժամհարյանին (ծնված՝ 12.08.1980թ), Վահան Ռոշանի Ժամհարյանին (ծնված՝ 23.09.1981թ) և Իշխան Ռուշանի Ժամհարյանին (ծնված՝ 29.05.1985թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Թումանյան փողոց 27 հասցեում 1988 թվականին կառուցված բնակելի տուն՝ 168,20քմ, աստիճանահարթակ՝ 9,50քմ, 1975 թվականին կառուցված խոհանոց՝ 30,30 քմ, անասնաշենք՝ 32,00քմ, ծածկ՝ 15,00քմ, 1965 թվականին կառուցված խորդանոց՝ 11,60քմ, 46,20քմ և 21,60քմ՝ ճանաչել օրինական, որպես Ռուշան Աշոտի, Անահիտ Օհանջանի, Մեսրոպ Ռոշանի, Վահան Ռոշանի և Իշխան Ռուշանի Ժամհարյանների սեփականություն:

2. Սեփականատերերին հատկացված 0,1 հա տնամերձ հողամասը և նրա 20%-ը ընդամենը 0,12 հա՝ ճանաչել Ռուշան Աշոտի, Անահիտ Օհանջանի, Մեսրոպ Ռոշանի, Վահան Ռոշանի և Իշխան Ռուշանի Ժամհարյանների սեփականություն: 

3. Ավել օգտագործվող 970,0 քմ հողամասը կադաստրային արժեքի 30 %-ով՝ 1քմ-ն 237,6 ՀՀ դրամ (15-րդ գոտի 792 դրամ) ընդամենը 230472 (երկու հարյուր երեսուն հազար չորս հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներ` Ռուշան Աշոտի, Անահիտ Օհանջանի, Մեսրոպ Ռոշանի, Վահան Ռոշանի և Իշխան Ռուշանի Ժամհարյաններին:

4․Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ղեկավարի 12.04.2011 թվականի N 96-Ա, 23.07.2024 թվականի N 0523-Ա և 29.07.2024 թվականի N 0635-Ա որոշումները։

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 48

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner