Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՌԱՖԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ Ա․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Վարդենիս քաղաքի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արսեն Մաթևոսյանին, մարզիչներին և մարզիկներ՝ Անդրանիկ Խաչատրյանին, Էրիկ Պետրոսյանին։Մարզադպրոցի փոխտնօրենը ներկայացրեց մարզադպրոցի սաների 2024 թվականի ցուցաբերած արդյունքները.1․Մարզիկ Անդրանիկ Խաչատրյանն այժմ մարզումները շարունակում է ԵՕՀՊՄ քոլեջում:Երևան քաղաքի Դինամո մարզադահլիճում պատանիների 2024թ․ ՀՀ առաջնության գրավել է պատավոր առաջին տեղը:Մայիսի 17-18-ը ՌԴ Սամարա քաղաքում մասնակցել է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային առաջնության և գրավել 2-րդ տեղը:Հունիսի 24-30-ը Սերբական Նովի Սադում մասնակցել է Եվրոպայի Մ 17 հունահռոմեական ոճի ըմբշամարտիառաջնությանը և գրավել ... Մանրամասն
04.09.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, Ձեր մարդասիրական աշխատանքն անգնահատելի է բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման և հասարակական կյանքի բնականոն ընթացքի կազմակերպման գործում։
Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է զգալի ֆիզիկական և բարոյական ջանք, սակայն անձնվեր և վեհ առաքելությամբ՝ դժվարին և անկոտրում պայքար մղելով բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ, հաղթահարելով անհաղթահարելին՝ սխրանքներ եք գործում մշտապես և ամենուր՝ վտանգելով ձեր կյանքն ու առողջությունը:
Շնորհակալություն ձեզ՝ փրկության գործում ձեր քաջության, բարեխիղճ ծառայության, հայրենիքի նվիրյալ լինելու համար։
Շնորհավո'ր տոնդ, փրկարա՛ր։

 

02.09.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
<<Վեոլիա Ջուր>> ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան,
Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է. Պողոսյան, Վ.Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
02.09.24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2֊Ը ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Վարդենիս Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Վարդենիսի հանրակրթական դպրոցներ՝ շնորհավորելու աշակերտներին նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Համայնքի ղեղակավարը շնորհավորեց աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին, սիրելի առաջին դասարանցիներին և մաղթեց լուսավոր կյանք, գիտելիքների ամբարում, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։
Առաջին դասարանցիները Համայնքի ղեկավարի կողմից ստացան դպրոցական գեղեցիկ պայուսակներ, գրենական համալիր փաթեթներ, որոնք պարգևեցին լրացուցիչ ժպիտ ու ուրախություն՝ օրը դարձնելով ավելի հեքիաթային և գունագեղ։
Բարի՛ երթ 
01.09.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ մանկավարժներ,կրթության ոլորտի ներկայացուցիչներ,սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության այս լուսավոր օրվա և 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:Այս օրը հիշարժան է մասնավորապես առաջին դասարանցիների համար, քանի որ մեկնարկում է նրանց կյանքի նոր և կարևորագույն փուլի սկիզբը:Հարգարժա'ն մանկավարժներ, խորին երախտագիտություն եմ արտահայտում` տքնաջան աշխատանքի և ուսուցչի պատվաբեր առաքելությունը միայն ձեզ հատուկ նվիրումով իրականացնելու համար։Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, նոր գիտելիքներ ամբարելով, զարգացնելու եք ձեր ունակությունները, կարողությունները և փաստում եմ, որ հենց դուք եք կերտելու բոլորիս վաղվա օրը:Եվս մեկ անգամ ... Մանրամասն
28.08.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, կատարեց շրջայց Վարդենիս քաղաքի Գայի փողոց, որտեղ մեծ ծավալով սկսվել են մայթերի ասֆալտապատման աշխատանքները։Մշտադիտարկման ընթացքում համայնքի ղեկավարը շինարարական աշխատանքների ընթացքի մասին հարցերը քննարկեց շինարարների հետ, արեց առաջարկություններ։Համայնքի ղեկավարը գոհունակություն հայտնեց շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։Հիշեցնեք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ շուրջ 668․253․336 մլն․ ՀՀ դրամի պայմանագրային արժեքով, Պետություն և Համայնք համատեղ ներդրմամբ իրականցվում են Վարդենիս համայնքի Գայի փողոցի ասֆալտապատման, մայթերի կառուցման, ջրահեռացման վաքերի հիմնովին կառուցման աշխատանքները։Փողոցի ընդհանուր երկարությունը 2250 մետր է, իսկ միջին լայնությունը՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner