Այսօր: Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 14 - Սեպտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 4 - 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 30 - Օգոստոս 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 30 - Օգոստոս 26
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.08.25 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Տոնական միջոցառմանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցը, ինչպես նաև հյուրեր և ծնողներ։
🌞Միջոցառումն առանձնացավ իր բազմաբովանդակ ծրագրով։ Սիրելի շրջանավարտները հանդես եկան թեմատիկ երգերի, պարերի, արտասանությունների կատարմամբ և ուսուցողական հեքիաթի բեմականացմամբ։ Փոքրիկների բեմադրված հեքիաթը ջերմություն ու ուրախություն պարգևեց ներկաներին՝ վկայելով նրանց ստացած դաստիարակության և սիրով լի միջավայրի մասին։
🌞Ջերմորեն շնորհավորում ենք փոքրիկներին՝ մաղթելով հաջողություններ, սեր և ուրախություն կյանքի յուրաքանչյուր քայլում։ 

 

21.08.25 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՔԵՆԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Օգոստոսի 21_ին Վարդենիս համայնքի Մաքենիս բնակավայրում տեղի ունեցավ մանկական նոր խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։Բացման արարողությանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը` համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավարությամբ, Մաքենիս բնակավայրի վարչական ղեկավար Վարուժան Ամիրզադյանը, ինչպես նաև Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզում ծրագրերի համակարգող Զորիկ Կարապետյանը, ովքեր ընդգծեցին խաղահրապարակի կարևորությունը երեխաների առողջ զարգացման, համայնքային կյանքի ակտիվացման և անվտանգ ժամանցի ապահովման գործում։Խաղահրապարակի նախագիծը ներկայացվել էր Վարդենիսի համայնքապետարանի կողմից, և հաստատել համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։ Խաղահրապարակի կառուցման աշխատանքները ֆինանսավորվել ... Մանրամասն
19.08.25 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Սույն թվականի օգոստոսի 18-ին Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի մանկապարտեզում անցկացվեց ավարտական միջոցառում։ Փոքրիկ սաներն ուրախությամբ և ոգևորությամբ ներկայացրին իրենց պատրաստած գեղեցիկ համարները՝ թեմատիկ երգերը, պարերը և բանաստեղծությունները։
Միջոցառմանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցը և սաների ծնողները։
Միջոցառումն անցավ ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ լի ժպիտներով, ծափահարություններով և գեղեցիկ հիշողություններով։
19.08.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Վարդենիս համայնքում մեծ թափով իրականացվում են և առաջիկայում ևս կշարունակվեն ասֆալտապատման և բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ՝ համայնք-պետություն համագործակցությամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։Աշխատանքները ներառում են ինչպես քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատում, մայթերի կառուցում և վերանորոգում, այնպես էլ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգում և համայնքային նշանակության մի շարք հատվածների նորոգում։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ասատրյանի և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Մեծ Մասրիկ բնակավայր։ Հետևեց շինարարական ասֆալտապատման ընթացիկ աշխատանքներին, ... Մանրամասն
16.08.25 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
🌞Սույն թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի թիվ 2 մանկապարտեզում կայացավ ավարտական տոնական միջոցառում՝ նվիրված այն փոքրիկներին, ովքեր պատրաստվում են սկսելու իրենց դպրոցի ուղին՝ հրաժեշտ տալով մանկապարտեզին։
🌞Միջոցառմանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցը, ինչպես նաև ծնողներ և այլ հյուրեր։
Ավագ խմբի սաները հանդես եկան տպավորիչ ելույթներով՝ պարերով, երգերով, բանաստեղծություններով, այնուհետև արտահայտեցին ջերմ, սիրառատ խոսքեր ու երախտագիտություն դաստիարակներին և սիրելի մանկապարտեզին։
🌞Միջոցառումն անցավ հուզիչ մթնոլորտում՝ լի ժպիտներով, հույզերով և բարձր տրամադրությամբ՝ նշանավորելով մի կարևոր փուլի ավարտ։

 

15.08.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՐՖԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ <<ՀՐԱՇՔ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ🌞
Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ,այցելեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի <<Հրաշք պարտեզ>> ՀՈԱԿ։Մանկապարտեզի ավագ տարիքի սիրելի սաները հրաժեշտ էին տալիս հարազատ մանկապարտեզին։Մանկապարտեզի աշխատակազմը՝ տնօրեն Էլմիրա Խաչատրյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր ինքնատիպ, հետաքրքիր, բազմաբովանդակ, հայրենասիրական շեշտադրումներով գեղագիտական միջոցառում, որը հագեցած էր նաև բեմական անկրկնելի ներկայացումներով, երգերով, հայակական պարերով և հարուստ խոսքով։Երեխաները հուզմունքով, ակնածանքով և անկեղծ շնորհակալական խոսքերով հրաժեշտ տվեցին սիրելի և անմոռաց մանկապարտեզին։Համայնքի ղեկավարն անակնկալ մատուցեց փոքրիկներին՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner