21.10.25
ՑԱՎՈՎ ԵՎ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՄԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՄԱԿԻՉԻ ԱՎԵՏՅԱՆԸ
|
Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին:2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց:2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր):2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մեր սիրելի գործընկերոջ և ընկերոջ կորստի կապակցությամբ։Թո՛ղ հոգիդ լույսերի մեջ սավառնի, մեր լա՛վ ընկեր…Տեղեկացնում ենք, որ ...
Մանրամասն |
|
21.10.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«ԵՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ արևելք» ծրագիրը մրցույթ է անցկացնում 16-ից 26 տարեկան ակտիվ երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված ենԵՄ-ով, ովքեր ձգտում են նպաստել իրենց երկրի զարգացմանն ու բարգավաճմանը և դառնալ YEAs ցանցի կամավորներ: Երիտասարդները Հայաստանից և Արևելյանգործընկերության երկրներից (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա),Եվրոպական միությունից և Միացյալ Թագավորությունից* Թեկնածուները հրավիրվում ենդիմել մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ը՝ Երիտասարդ եվրոպացի դեսպանների (YEAs)նախաձեռնության մաս դառնալու համար։ «Եվրոպական երիտասարդության դեսպաններ» ...
Մանրամասն |
|
18.10.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ>> ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՄԻՆԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Սույն թվականի հոկտեմբերի 16-17-ին տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ/ հիմնադրամի կողմից սեմինար_քննարկում։ Հաշվի առնելով համայնքապետարանի, վարչական բնակավայրերի, ՀՈԱԿ-ների աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործման կարիքը, ԱՌՆԱՊ հիմնադրամը իրականացրեց դասընթաց-քննարկում` «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի և տեղահանված/տարհանված բնակչությանն ընդունելու կարգի ներկայացում» թեմայով:
|
|
17.10.25
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
|
Ավանդույթների պահպանումը մեր պարտքն է, դրանց շարունակությունը մեր պատասխանատվությունը։Միանալով այս գեղեցիկ նախաձեռնությանը Վարդենիսի Քաղաքային գրադարան հմ-ի Լուսակունք բնակավայրի մասնաճյուղ գրադարանում կազմակերպվեց <<Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում>> թեմայով միջոցառում։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, Վարդենիսի Քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Պետրոսյանը,աշխատակիցները, բնակավայրի ակտիվ ընթերցողները, ծնողները։Ընթերցասերները ներկաներին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով։ Առ աստված հնչեցվեց աղոթք մեր երկրի խաղաղության և ամրության ...
Մանրամասն |
|
16.10.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև ազդարարում տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք:
|
|
16.10.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈՒՇԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ
|
Հոկտեմբերի 15-ին Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ տեղի ունեցավ հուշանկյունների բացում՝ նվիրված Վարդենիս համայնքի սպորտի նվիրյալ մարզիչներին և մարզադպրոցի լավագույն մարզիչներին ու մարզիկներին:Այնուհետև շահագործման հանձնվեց կապիտալ վերանորոգված և կահավորված հանդերձարանները։ Ծրագիրը հովանավորվել էր «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ ոչ առևտրային կազմակերպության կողմից։Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը և բաժնի աշխատակիցները, «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ ոչ առևտրային կազմակերպության թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանը, Ծրագրերի պատասխանատուի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |