2017 թվականի ապրիլի 24-ին ժամը 11 :00-ին Վարդենիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի կունենա խոնարհումի երթ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102- րդ տարելիցին: Երթը կմեկնարկի համայնքապետարանի բակից ՝ աշխատակազմի, ենթակառույցների աշխատակիցների և ողջ ազգաբնակչության մասնակցությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ կխոնարհվեն ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին :