Ղեկավարվելով <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին >> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով Վաարդենիս համայնքի աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման,արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով որոշում եմ.
1.Հաստատել Վարդենիս համայնքի 2024 թվականի աղետների ռիսկի կառավարման պլանը` համաձայն 1-ից 6-րդ հավելվածների:
2.Արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում`աղետների ռիսկի կառավարման պլանի հավելված N6-ով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
3. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 29-ի N 220-Ա որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է`ստորագրման պահից: