ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 օգոստոսի 2024 թվականի N 0648-Ա
ԳՆԵԼ ՌԱՖԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 8 ՀԱՍՑԵԻ 05-055-0091-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով 27.03.2024 թվականի <<ԱՐՏ-ԱՐՏ>> ՍՊԸ -ի կողմից տրմած տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Գնել Ռաֆիկի Կարապետյանի դիմումը և և այն հանգամանքը, որ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ փողոց 4-րդ փակուղու 8 հասցեի 05-055-0091-0008 կադաստրային ծածկագրով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023EP8QSF) 2020 թվականին ինքնակամ կառուցված հացատուն՝ 49.13քմ (ներքին մակերես հացատուն՝ 36.64քմ), հացատուն բ/պ կամ ա/հ՝ 2.06քմ, մառան՝ 19քմ (ներքին մակերես մառան՝ 12.67քմ), մառան՝ 21.5քմ (ներքին մակերես մառան՝ 14.63քմ), զուգարան՝ 1.7 քմ (ներքին մակերես զուգարան՝ 1.05քմ) շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ճանաչել օրինական, որպես Գնել Ռաֆիկի Կարապետյանի սեփականությունը:
2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
2.1 հացատուն՝ 49.13քմ x 10000 x 0.0874 = 43000 ՀՀ դրամ
2.2 հացատուն բ/պ կամ ա/հ՝ 2.06քմ x 10000 x 0.0874 = 1800 ՀՀ դրամ
2.3 մառան՝ 19քմ x 10000 x 0.0874 = 16600 ՀՀ դրամ
2.4 մառան՝ 21.5քմ x 10000 x 0.0874 = 18800 ՀՀ դրամ
2.5 զուգարան՝ 1,7 քմ x 10000 x 0.0874 = 1500
2.6 ընդամենը 81700 (ութանասունմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024թ. օգոստոսի 02
ք․ Վարդենիս