ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թվականի N 661-Ա
ՏԱՆՅԱ ՌԱՖԻԿԻ ՄԱԻԼՅԱՆԻՆ՝ ԻՐ ՄՈՐ՝ ԱԶԱՏՈՒՀԻ ԳՐԻՇԱՅԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆ /ՕԳՆԱԿԱՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 հունիսի 2016 թվականի N 631-Ն որոշումը, Տանյա Մաիլյանի գրավոր դիմումը և Վարդենիսի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 23․11․2023 թվականի նիստի թիվ 8 արձանագրության 4-րդ կետը, որոշում եմ․
1․ Տանյա Ռաֆիկի Մաիլյանին նշանակել պատրոն /օգնական/ Ազատուհի Գրիշայի Ղարիբյանի նկատմամբ։
2․ Պարտավորեցնել Տանյա Ռաֆիկի Մաիլյանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ազատուհի Գրիշայի Ղարիբյանի նկատմամբ, հոգ տանել նրա առողջության մասին և Ազատուհի Ղարիբյանի համաձայնությամբ իրականացնել նրա ապրուստի, կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կեցաղային և այլ գործարքներ, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2023թ. նոյեմբերի 28
ք․ Վարդենիս