ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2024 թվականի N 1037-Ա
ԵՐԵՄ ԳԱՌՆԻԿԻ ԱՍՈՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Երեմ Գառնիկի Ասոյանի դիմումը որոշում եմ.
1. Թույլատրել Երեմ Գառնիկի Ասոյանին Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի Է. Բալասանյան 2-րդ փողոց 23 հասցեում կառուցել բնակելի տուն:
2. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի՝ քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին՝ սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 13
ք․ Վարդենիս