ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թվականի N 670-Ա
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԿ 2 ՀԱՍՑԵԻ 05-051-0108-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0248 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ 496,0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ գլխի 33, 35 և 35.1 կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արմեն Աղաբեգի Սարգսյանի դիմումը` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայր գյուղ Ծովակ 2 հասցեի 05-051-0108-0053 կադաստրային ծածկագրով 0,0248 հա հողամասում կառուցված գյուղ մթերքների վերամշակման կետ՝ 1-ին հարկ 248,0քմ (ներքին մակերես 214,90քմ), 2-րդ հարկ 248,0քմ (ներքին մակերես 225,10քմ) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24112023-05-0055 վկայական) օրինականացված շինությունը և սպասարկման 0,0248 հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցը իրականացնողին՝ Արմեն Աղաբեգի Սարգսյանին:
2. Ուղղակի վաճառքն իրականացնել հետևյալ սահմանված գներով.
1) հողամաս՝ 248,0 քմ x 514,8 դրամ = 127670 դրամ
2) գյուղ մթերքների վերամշակման կետ՝ 496,0 քմ x 20000 x 0.0874 = 867010 դրամ
ընդամենը 994680 (ինը հարյուր ինսունչորս հազար վեց հարյուր ութանասուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե՝
հողամասի օտարում-900155101679 հաշվեհամարով
ինքնակամ շինության օրինականացում-900155101208 հաշվեհամարով
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2023թ. նոյեմբերի 28
ք․ Վարդենիս