ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2024 թվականի N 1031-Ա
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԱՐՇԱՎԻՐ ԿԱՄՈԻ ՄԱԿՅԱՆԻ ՀԵՏ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 4 ՀԱՍՑԵԻ՝ 05-080-0064-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում հաղթած Արշավիր Կամոի Մակյանի հետ կնքել առք ու վաճառքի պայմանագիր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեի՝ 05-080-0064-0001 կադաստրային ծածկագրով 0,3079 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողատեսքի համար:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024թ. դեկտեմբերի 11
ք․ Վարդենիս