Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԵՆԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թվականի N 662-Ա

ՕՖԻԿ ԱՂՎԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՐԴԻ՝ ԷԴԳԱՐ ՍԵՐՅՈԺԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ /ՕՏԱՐԵԼՈՒ/ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 23.11.2023 թվականի նիստի թիվ 8 արձանագրության 2-րդ կետը որոշում եմ.

 

1. Թույլատրել Օֆիկ Աղվանի Գասպարյանի որդի՝ <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ-ի խնամքի ներքո գտնվող Էդգար Սերյոժի Գասպարյանին համասեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գ. Գոռավանում գտնվող թիվ 392 վկայագրի 1823510, 1823511 հողամասերը և 1823512 բնակարանը վաճառել /օտարել/ ՀՀ օրենքով սահմանված կարգով, միաժամանակ պարտավորեցնել Օֆիկ Աղվանի Գասպարյանին Էդգար Սերյոժի Գասպարյանի մասնաբաժինը փոխանցել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի խնամարկյալ Էդգար Սերյոժի Գասպարյանի հաշվեհամարին: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



2023թ. նոյեմբերի 28
ք․ Վարդենիս