Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԵՆԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2025 թվականի N 0038-Ա

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ «ԲԱՆԱՎԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ և 79-րդ կետերի պահանջները, որոշում եմ.

Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի հունվարի 16-ին նշանակված կրկնակի մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝

1) Ահարոն Աղաբեկի Խաչատրյան– Վարդենիս համայնքի ղեկավար

2) Վարուժան Վարազդատի Ավետիսյան– Վարդենիս համայնքի ավագանու անդամ

3) Գեղամ Գևորգի Չարվադարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄ և սպորտի վարչության գլխավոր մասնագետ

4) Համբարձում Սարիբեկի Սաֆարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄ և սպորտի վարչության գլխավոր մասնագետ

5) Մարո Ամուրի Արզոյան –Գիտական հաստատությունների ներկայացուցի - Վանևան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի։

2.Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Մուրադյանին:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



2025թ. հունվարի 15
ք․ Վարդենիս