Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԵՆԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 297-Ա

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱԿԻՉ ԳՈՒՐԳԵՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ 05-065-0149-0040) 2.5ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարում 2023 թվականի մայիսի 29-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի  արդյունքները ` որոշում եմ.

1.Մրցույթում հաղթած Մակիչ Գուրգենի Թովմասյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում (ծածկագիր 05-065-0149-0040) 2,5հա, 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության վարելահողի   համար՝ 25 տարի  ժամկետով:

2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                    ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Վարդենիս