Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՎԱՐԴԵՆԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031 vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 օգոստոսի 2024 թվականի N 0652-Ա

ԱՐՄԱՆ ՍԵՐԳՈՅԻ ՍԵՐԳՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 46 ՀԱՍՑԵԻ 05-005-0122-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  դրույթներով, հիմք ընդունելով 09.04.2024 թվականի <<Գեղարքունիք Նաիրի>> ՍՊԸ -ի կողմից տրմած տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Արման Սերգոյի Սերգոյանի դիմումը և այն հանգամանքը, որ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գ. Նժդեհի փողոց 1-ին նրբանցք 46 հասցեի 05-005-0122-0009 կադաստրային ծածկագրով  հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20229HOURY) 2021 թվականին ինքնակամ կառուցված նկուղ և աստիճանավանդակ՝ 50,48քմ (ներքին մակերես նկուղ՝ 22,80քմ և աստիճանավանդակ՝ 2.90քմ), բնակելի տուն և բաց պատշգամբ աստիճանավանդակ՝ 281,35քմ (ներքին մակերես բնակելի տուն՝ 186,60քմ և բաց պատշգամբ աստիճանավանդակ՝ 41,30քմ), անասնաշենք՝ 85,63քմ (ներքին մակերես անասնաշենք՝ 69,30քմ)  շինությունները ճանաչել օրինական, որպես  Արման Սերգոյի Սերգոյանի  սեփականությունը:

2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

2.1 նկուղ և աստիճանավանդակ՝ 50,48քմ x 10000 x 0,1028 = 51900 դրամ

2.2 բնակելի տուն և բաց պատշգամբ աստիճանավանդակ՝ 281,35քմ  x 10000 x 0,1028 = 289250 դրամ

2.3 անասնաշենք՝ 85,63 քմ x 10000 x 0,1028 = 88030 դրամ

2.4 ընդամենը 429180 (չորս հարյուր քսանինը հազար հարյուր ութանասուն) դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



2024թ. օգոստոսի 02
ք․ Վարդենիս