Ղեկավարվելով ՀՀ <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգի>> 8-րդ կետը՝ որոշում եմ.
1.Հաստատել 22.03.2023թ.-ի կրտսեր պաշտոնների մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը`
1) Կարեն Վիկտորի Մկրտչյան – Վարդենիսի համայնքապետարան - Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
2) Արամ Ռոբերտի Հարությունյան – Վարդենիսի համայնքապետարան - Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ։
3) Աիդա Կառլենի Սաղաթելյան – Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - ՀՀ Գեղարքունիքի մարզի <<Վարդենիս քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն:
4) Վանիկ Ժորայի Հարությունյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան - ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ։
5) Արամ Հմայակի Հարությունյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան- ՏԻ և ՀԾՀ բաժնի գլխավոր մասնագետ։
6) Վարուժան Վարազդատի Ավետիսյան – Վարդենիս համայնքի ավագանու անդամ։
2. Նշանակել մրցույթի անցկացման լիազորված անձ՝ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Գոհար Խաչատրյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: