Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 30-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N 2-7 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 19.01.2006 թվականի N 35-Ն որոշմամբ հաստատված Վարդենիս համայնքի գլխավոր հատակագիծը և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0098-0002 կադաստրային ծածկագրով 0,0144 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0098-0002 կադաստրային ծածկագրով 0,0144 հա հողամասի նշանակությունը <<այլ հողեր>> հողատեսքից փոփոխել բնակավայրերի, որպես՝ <<բնակելի կառուցապատում>>:
3. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի, Խ. Ստեփանյան փողոցի 05-005-0098-0002 կադաստրային ծածկագրով 0,0144 հա հողամասին տրամադրել Խ. Ստեփանյան փողոց, 40 հողամաս:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: