Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Մամիկոն Վրամի Մանուկյանի դիմումը որոշում եմ.
1.Թույլատրել` Մամիկոն Վրամի Մանուկյանին,Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր Խճուղու փողոց 50/1 հասցեում կառուցել բնակելի տուն:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: