Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 10
Հայտարարություն
2024,Սեպտեմբեր 12 - Հոկտեմբեր 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.09.24 ՊԼԱՆԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Հ. Արզոյան, Գայի, Գ. Նժդեհի փողոցների, Վարդենիսի Բժշկական կենտրոնի, Հոսպիտալի, <<Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն>> ՊՈԱԿ-ի, Սեյսմիկ Կայանի, ՀԷՑ-ի և թիվ 1 մանկապարտեզի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

23.09.24 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է <<ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ -2024>> ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Շարունակվում է <<Համայնքապետի Գավաթ-2024>> մինի ֆուտբոլի մրցաշարը։ 3 մրցափուլի խաղերի արդյունքով Ա խմբի առաջատարն է <<Ակունք-1>> թիմը, Բ խմբում <<Ծովակ բնակավայր>>ի թիմը։ 2 մրցափուլից հետո հայտնի կդառնան կիսաեզրափակիչ դուրս եկող թիմերը։

21.09.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։33 տարի առաջ Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն անկախության, հարատև և մնայուն խաղաղության, համաչափ և կայուն զարգացման հիմնարար սկզբունքների: Եվ այսօր էլ, Անկախության հռչակումից 33 տարի անց, մենք պարտավոր ենք պայքարելու հանուն մեր անկախության պահպանման։Անկախությունն աստվածային շնորհ է՝ բացարձակ արժեք, որն առաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Մեզ համար դժվարին են եղել ինչպես անկախության ձեռք բերման օրերը, այնպես էլ հաջորդող տարիները։ Բոլոր դժվարությունների հաղթահարման ուղին բացառապես մեր ձեռքերում է և մեր միասնականության մեջ։ Բոլորս պետք է մեր տեղում և ... Մանրամասն
21.09.24 ՏՈ՛ՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԵՐ 33-ԱՄՅԱ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔ․․․
     Տո՛նդ շնորհավոր, մեր 33-ամյա անկախ ՀԱՅՐԵՆԻՔ․․Սեպտեմբերի 21-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում, որն առանձնացավ իր հայրենասիրական ոգով և պատմական խորհրդով։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը, ավագանու անդամները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, պետական, ուժային կառույցների ղեկավարները և այլք։Սեպտեմբերի 21-ը մեր անկախության, ... Մանրամասն
20.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան քաղաքային զբոսայգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 33 ամյակին նվիրված միջոցառում։
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակից լինելու միջոցառմանը։
18.09.24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՀԱՅ ԵՐԳԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՍՈԽԱԿԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՑԵՐԵԿՈՒՅԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆԻ 115-ԱՄՅԱԿԻՆ
Սեպտեմբերի 17-ին <<Վարդենիսի քաղաքային գրադարան>> Հ/Մ-ի Խաչաղբյուր բնակավայրի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Հայ երգի լեռնային սոխակը» խորագրով ցերեկույթը՝ նվիրված Գուսան Շահենի 115-ամյակին:Գրադարանի ակտիվ երիտասարդ ընթերցողները ներկայացրին տաղանդաշատ գուսանիկենսագրական տվյալները, գրական գործունեությունը և ապրած ժամանակաշրջանը։Ընթերցողները նշեցին, որ գուսանական արվեստում նա եզակի էր, նրա ստեղծագործություններում համատեղվում էին դասական, գուսանական և ժողովրդական ավանդույթները։ Շարունակելով գողթան երգիչներից ժառանգած ավանդույթները՝ նա գրեց այնպիսի հայրենաշունչ և սիրային երգեր, որոնք առայսօր հնչում են տարբեր բեմերից, ռադիոյով և հեռուստատեսությամբ:Միջոցառմանը ներկա էին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner