Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 169
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 169
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 1-ին փողոց 3-րդ նրբանցք 13 հասցեի (ծածկագիր 05-080-0021-0007, սեփականության իրավունքի վկայական16042024-05-0027) 0,1444հա բնակավայրի բնակելի կառուցապատման  հողամասից առանձնացնել 0,10636 հա հողամաս և օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 18/2 հասցեի (ծածկագիր 05-051-0040-0021, սեփականության իրավունքի վկայական 25102024-05-0034) 0,00975հա բնակավայրի հասարակական կառուցապատման  հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

3. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ (15-րդ գոտի):

4. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր ՀՀ դրամ (16-րդ գոտի):

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(213.50 Կբ)
(241.62 Կբ)
(363.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է, որի շրջանակներում դիմել են շահառուներ՝ հողամաս ձեռք բերելու համար։ Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ նախագծում ներկայացված հողամասերը առանձնացնելու աճուրդ-վաճառքով օտարելու համար, և մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքով՝  1քմ-ի համար 200 (երկու հարյուր)  (15-րդ գոտի):

Բյուջեի եկամտային մասն ապահովելու նպատակով առաջարկում եմ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 18/2 հասցեի (ծածկագիր 05-051-0040-0021, սեփականության իրավունքի վկայական 25102024-05-0034) 0,00975 հա բնակավայրի հասարակական կառուցապատման  հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով՝  1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր ՀՀ դրամ (16-րդ գոտի):

Առաջարկություններ և առարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner