Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Նիկոլա Մաթոսի Պետրոսյանի դիմումը (ծնված՝ 01.01.1933թ.), 01.07.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ՝ 198, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,11 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Սիրանուշ Արեստի Անանյանի ժառանգորդ՝ Նիկոլա Մաթոսի Պետրոսյանին (ծնված՝ 01.01.1933թ.), և համասեփականատերեր՝ Էմմա Նիկոլայի Պետրոսյանին (ծնված՝ 04.10.1978թ.) և Մայիս Նիկոլայի Պետրոսյանին (ծնված՝ 29.04.1980թ.) պատկանող Ակունք բնակավայր, Գ. Խաչատրյան փողոց 1/1 հասցեում գտնվող հողամասում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 22,70 քմ, 101.00 քմ, բաց պատշգամբ՝ 21.80 քմ, անասնաշենք՝ 14.10 քմ, 37.40 քմ, 1965 թվականին կառուցված հացատուն՝ 28,70 քմ և 1975 թվականին կառուցված խորդանոց՝ 14.30 քմ, մառան՝ 5,80 քմ և կաթսայատուն՝ 4.90 քմ մակերեսով շինությունները ճանաչել օրինական, որպես Նիկոլա Մաթոսի Պետրոսյանի, Էմմա Նիկոլայի Պետրոսյանի և Մայիս Նիկոլայի Պետրոսյանի սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Գ. Խաչատրյան փողոց 1/1 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0157-0008) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,11 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: