Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 05-080-0019-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,25899 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով 27.09.2024 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը (քաղաքացիական գործ թիվ ԳԴ/1210/02/18), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և Մհեր Սարգսի Մելքոնյանի դիմումը (ծնված՝ 16.04.1986թ.)` որոշում եմ. 

1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 3-րդ փողոցի 05-080-0019-0003 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Սոթք բնակավայր, 3-րդ փողոց, 20 բնակելի տուն:

2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 3-րդ փողոց 20 հասցեում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 136.70 քմ, նկուղ՝ 22.20 քմ, աստիճանահարթակ՝ 2.90 քմ, խորդանոց քանդված՝ 16.40 քմ, խորդանոց՝ 7.50 քմ, անասնաշենք՝ 13.70 քմ և 36.30 քմ ճանաչել օրինական որպես Մհեր Սարգսի Մելքոնյանի (ծնված՝ 16.04.1986 թ.) սեփականություն:

3. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 3-րդ փողոց 20 հասցեի (ծածկագիր՝ 05-080-0019-0003) բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,25899 հա հողամասը համաձայն 27.09.2024 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի (քաղաքացիական գործ թիվ ԳԴ/1210/02/18) ճանաչվել է Մհեր Սարգսի Մելքոնյանի սեփականություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner