Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2023 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-080-0134-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,21504ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, 28 հունիսի 2008 թ․-ի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով,  Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Պապ Վլադիմիրի Առաքելյանի  դիմումը (ծնված 00.00.1958թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,21504հա  հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 05-008-0134-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել 16-րդ փողոց 3-րդ նրբանցք 6 հասցե:

2. Համասեփականատերեր՝ Պապ Վլադիմիրի Առաքելյանին (ծնված 00.00.1958թ), Սուսաննա Ժորայի Ղազարյանին (ծնված 13.02.1963թ), Մարինե Պապի Առաքելյանին (ծնված 17.10.1990թ), Անուշ Պապի Առաքելյանին (ծնված 13.05.1992թ) պատկանող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 16-րդ փողոց 3-րդ նրբանցք 6 հասցեում 1988 թվականին կառուցված խոհանոց՝ 24.20քմ, խորդանոց՝ 19.50քմ, անասնաշենք՝ 48.40քմ ճանաչել նրանց սեփականություն, իսկ 2019 թվականին կառուցված բնակելի տուն՝ 131.80քմ, բաց պատշգամբ, հարթակ 29,50քմ, 2020 թվականին կառուցված պարիսպ՝ 7.80քմ որպես ինքնակամ կառույց:

3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 0.21504հա բնակավայրի բնակելի կառուցապատման 05-008-0134-0013 կադաստրային ծածկագրով հողամասը  համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner