Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
Հայտարարություն
2024,Փետրվար 21 - Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.04.24 ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ Ռ․ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Վարդենիս համայնքում «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության կողմից՝ ի դեմս Էդուարդ Վարդանյանի, բացվեց ժամանակակից մարզասարքավորումներով հագեցած մարզահրապարակ։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց և մասնավորապես նշեց, որ Սպորտհրապարակի լինելիությամբ համայնքում սպորտը կդառնա առավել մատչելի և ցանկացած սպորտով զբաղվող մարդ կկարողանա զբաղվել մարզումներով:Մարզահրապարակը նվիրված է արցախյան պատերազմներում զոհված մեր տղաների վառ հիշատակին։ ամեն անգամ այստեղ գալով, մարզվելով նորովի հիշեցում են այն սխրանքների մասին, որոնք քաջազուն տղաները կատարեցին հանուն մեր Հայրենիքի ազատության, անկախության, բարօրության համար։ Նորօրյա սերունդները պետք է ... Մանրամասն
18.04.24 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ>> ԹԵՄԱՅՈՎ ԶՐՈՒՅՑ- ԴԱՍԸՆԹԱՑ
Սույն թվականի ապրիլի 12-ին, Վարդենիսի համայնքապետարանի անմիջական ազդեցությամբ, «Պահապան» զարգացման հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի, մարզային և տեղական փրկարար ծառայության հետ համագործակցությամբ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց «Հրդեհային անվտանգության և երկրաշարժի դեպքում վարվելաձևի կանոնները» թեմայով զրույց-դասընթաց, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Միջոցառումը մեկնարկեց Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանի ողջույնի խոսքով, ով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ներկաներին մասնակցության ... Մանրամասն
18.04.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՕՐ՝ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով այդ օրը նշանավորել աշխարհում մշակութային միջոցառումներով, որոնք միտված կլինեն պատմամշակութային ու բնության ժառանգության հանրահռչակմանը։Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ը ևս նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնք միտված են պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը։ 2024 թվականի ապրիլի 18-ից մայիսի 3-ը մշակութային, գիտական, կրթական և տարատեսակ 100-ից ավել միջոցառումներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Շատ կարևոր միջոցառումներից է նաև հուշարձանների տարածքներում ... Մանրամասն
18.04.24 ԱՅՍՕՐ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ․2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Այսօր Վարդենիսի քաղաքային մարզադաշտում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության 1️⃣6️⃣-րդ մրցափուլը Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը գեղեցիկ հաղթանակ տարավ Երևանի «Փյունիկ-09» թիմի նկատմամբ:
Գոլերի հեղինակներն են՝
Էրիկ Անտոնյան՝ 10ր⚽️
Հրաչ Գևորգյան`45ր⚽️
Սիրով շնորհավորում եմ մեր մարզիկներին և մարզիչներին։
16.04.24 ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ և ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ և <<ԿԱՄՐՋԱԿ>> ՍԲՀԿ֊Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ։
Վարդենիս քաղաքում սույն թվականի մայիսի 1֊ին կիրականացվի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնի բացումը։
Կենտրոնում կմատուցվեն բարձրակարգ սպասարկում, կապահովեն ջերմ վերաբերմունք և հաճելի ժամանց։
👵👴Հարգելի' մեծահասակ կանայք և տղամարդիկ, ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09։00֊ից մինչև 18։00 մոտենալ Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3֊րդ հարկ, աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժին և գրանցվել։
✅️Գործերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ապրիլի 30֊ը ներառյալ։
Սիրով կսպասենք ձեզ։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
 
14.04.24 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ
Ծրագրի նպատակն է աջակցել Գեղարքունիքի մարզում (Գավառ, Մարտունի, Վարդենիս) բնակություն հաստատած՝ 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։
Մանրամասները՝ հղումով ⤵ ⤵
 

 


 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner