Վարդենիս համայնքի հարգելի բնակիչներ, հայտնում ենք, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացվում են մաքրման աշխատանքներ:
<<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև կնքվում են ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագրեր, որի արդյունքում առաջացած փայտանյութը անհատույց տրամադրվում է պայմանագիր կնքած անձանց:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Սևանա լճի ափամերձ ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքների իրականացմանը, կարող են դիմել Վարդենիսի համայնքապետրան:
Սիրելի համաքաղաքացիներ, եթե դուք ունեք ձմռան վառելափայտի խնդիր, դիմեք մեզ, որի արդյունքում ոչ միայն աջակից կլինեք Սևանա լճի պահպանման կարևորագույն գործընթացին, այլև ձեռք կբերեք վառելանյութ:
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ