Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
Հայտարարություն
2024,Փետրվար 21 - Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.24 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ>> ԹԵՄԱՅՈՎ ԶՐՈՒՅՑ- ԴԱՍԸՆԹԱՑ
Սույն թվականի ապրիլի 12-ին, Վարդենիսի համայնքապետարանի անմիջական ազդեցությամբ, «Պահապան» զարգացման հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի, մարզային և տեղական փրկարար ծառայության հետ համագործակցությամբ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց «Հրդեհային անվտանգության և երկրաշարժի դեպքում վարվելաձևի կանոնները» թեմայով զրույց-դասընթաց, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Միջոցառումը մեկնարկեց Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանի ողջույնի խոսքով, ով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ներկաներին մասնակցության ... Մանրամասն
18.04.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՕՐ՝ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով այդ օրը նշանավորել աշխարհում մշակութային միջոցառումներով, որոնք միտված կլինեն պատմամշակութային ու բնության ժառանգության հանրահռչակմանը։Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ը ևս նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնք միտված են պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը։ 2024 թվականի ապրիլի 18-ից մայիսի 3-ը մշակութային, գիտական, կրթական և տարատեսակ 100-ից ավել միջոցառումներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Շատ կարևոր միջոցառումներից է նաև հուշարձանների տարածքներում ... Մանրամասն
18.04.24 ԱՅՍՕՐ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ․2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Այսօր Վարդենիսի քաղաքային մարզադաշտում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության 1️⃣6️⃣-րդ մրցափուլը Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը գեղեցիկ հաղթանակ տարավ Երևանի «Փյունիկ-09» թիմի նկատմամբ:
Գոլերի հեղինակներն են՝
Էրիկ Անտոնյան՝ 10ր⚽️
Հրաչ Գևորգյան`45ր⚽️
Սիրով շնորհավորում եմ մեր մարզիկներին և մարզիչներին։
16.04.24 ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ և ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ և <<ԿԱՄՐՋԱԿ>> ՍԲՀԿ֊Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ։
Վարդենիս քաղաքում սույն թվականի մայիսի 1֊ին կիրականացվի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնի բացումը։
Կենտրոնում կմատուցվեն բարձրակարգ սպասարկում, կապահովեն ջերմ վերաբերմունք և հաճելի ժամանց։
👵👴Հարգելի' մեծահասակ կանայք և տղամարդիկ, ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09։00֊ից մինչև 18։00 մոտենալ Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3֊րդ հարկ, աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժին և գրանցվել։
✅️Գործերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ապրիլի 30֊ը ներառյալ։
Սիրով կսպասենք ձեզ։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
 
14.04.24 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ
Ծրագրի նպատակն է աջակցել Գեղարքունիքի մարզում (Գավառ, Մարտունի, Վարդենիս) բնակություն հաստատած՝ 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։
Մանրամասները՝ հղումով ⤵ ⤵
 

 


 
13.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner